Տնտեսության աճը կախված է բիզնեսից, իսկ բիզնեսը՝ ճշգրիտ և խորաթափանց ֆինանսական տեղեկատվությունից: Թաուերը Հայաստանում տրամադրում է հաշվապահական ծառայությունների և հաշվապահական հաշվառման աութսորսինգի ամբողջական փաթեթ՝ ապահովելով, որ ձեր ֆինանսական տեղեկատվությունը գրանցված է ամենօրյա կտրվածքով և բովանդակալից հաշվետվությունը ներկայացվում է ճշգրիտ և ժամանակին:
Եթե դուք նորաստեղծ բիզնես եք, Թաուերը կարող է օգնել ստեղծելու հաշվապահական ծրագրակազմը ՖՀՄՍ-ին համապատասխան և պահպանել իր հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները ողջ տարվա ընթացքում (աութսորսինգ ծառայություն): Բացի այդ, մենք ի վիճակի ենք պատրաստել կանոնավոր կառավարման հաշվետվություններ՝ գլխամասային գրասենյակի պահանջներին համապատասխան: