Իրավաբանական անձանց գործունեության ամբողջական իրավական սպասարկում

  • Ընկերությունների գրացման փաթեթի կազմում և գրանցում
  • Կորպորատիվ փաստաթղթերի (կանոնադրություն, ընդհանուր ժողովի որոշումներ, բաժնետերերի կամ մասնակիցների միջև պայմանագրեր) կազմում և վերանայում
  • Կորպորատիվ կառավարում և գործող օրենսդրության համապատասխանության ապահովում
  • Վերակազմակերպումների, իրավաբանական անձանց բաժանումների, միացումների իրավական ուղեկցում
  • Շահաբաժինների բաշխման, կանոնադրական կապիտալի ավելացման կամ նվազեցման իրավական աջակցություն
  • Բոլոր տեսակի ներպետական և միջազգային պայմանագրերի կազմում, վերանայում, բանակցություններ
  • Առևտրային պայմանագրերի (մատակարարում, ծառայությունների մատուցում, ֆրանչայզինգ և այլն) կազմում, վերանայում, բանակցություններ
  • Ծառայությունների մատուցման, տեղեկատվության չբացահայտման պայմանագրերի կազմում
  • Աշխատանքային հարաբերությունների ամբողջական իրավական սպասարկում (աշխատանքային պայմանագրերի, ներքին կարգապահական կանոնների, չբացահայտման համաձայնագրերի, գործատուի ներքին իրավական ակտերի կազմում) և աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխանության ապահովում
  • Հարկային և ֆինանսական իրավունքի հարցերում իրավաբանական խորհրդատվություն
  • Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն (հեղինակային իրավունքի, ֆիրմային անվանման, ապրանքային նշանների գրանցման և պաշտպանության և ցանկացած այլ հարցերում)
  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչություն
  • Լիցենզավորման և թույլտվությունների աջակցման գործընթացի իրավական ուղեկցում
  • Բոլոր տեսակի վարչական ակտերի բողոքարկումներ

Կորպորատիվ և բիզնես իրավունք

  • Ընկերությունների գրացման փաթեթի կազմում և գրանցում:
  • Կորպորատիվ փաստաթղթերի (կանոնադրություն, ընդհանուր ժողովի որոշումներ, բաժնետերերի կամ մասնակիցների միջև պայմանագրեր) կազմում և վերանայում:
  • Կորպորատիվ կառավարում և գործող օրենսդրության համապատասխանության ապահովում:
  • Վերակազմակերպումների, իրավաբանական անձանց բաժանումների, միացումների իրավական ուղեկցում:
  • Շահաբաժինների բաշխման, կանոնադրական կապիտալի ավելացման կամ նվազեցման իրավական աջակցություն:
  • Համակենտրոնացումների գործընթացի իրավական ուղեկցում, հայտարարագրում, անհրաժեշտ թույլտվությունների ստացում:

Իրավաբանական աուդիտ և համապատասխանության գնահատում

  • Իրավաբանական անձի ընթացիկ գործունեության և ամբողջ փաստաթղթաշրջանառության (կորպորատիվ փաստաթղթեր, առևտրային պայմանագրեր, աշխատանքային պայմանագրեր, հարկային իրավունքին առնչվող և այլ) ուսումնասիրություն և գործող օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատում, իրավական ռիսկերի վերհանում և կանխարգելում:
  • Առանձին գործարքների համապատասխանության գնահատում մինչ դրանց կնքվելը (due deligence), իրավական ռիսկերի, այդ թվոմ` օրենսդրության հետ հակասությունների, վեճերի առաջացման ռիսկերի, վերհանում և կանխարգելում:
  • Իրավաբանական աուդիտի և համապատասխանության գնահատման եզրակացությունների ներկայացում` արձանագրված խնդիրների հաղթահարման և հետագայում նմանատիպ խնդիրների կանխարգելման քայլերի արձանագրումներով:

Աշխատանքային իրավահարաբերություններ

  • Աշխատանքային պայմանագրերի կազմում:
  • Աշխատանքի ընդունման, պայմանագրերի լուծման, ամենամյա արձակուրդների տրամադրման վերաբերյալ գործատուի ներքին իրավական ակտերի մշակում:
  • Չբացահայտման համաձայնագրերի (NDA) մշակում:
  • Լիակատար նյութական պատասխանատվության պայմանագրերի մշակում:
  • Օտարերկրյա աշխատակիցների ներգրավման (աշխատանքի թույլտվությունների ստացման) գործընթացի իրավական ուղեկցում:
  • Հեռավար և հիբրիդ աշխատանքի համաձայնագրերի կազմում:
  • Ներքին կարգապահական կանոնների, քաղաքականությունների, հաճախորդների և գործընկերների հետ շփման կանոնակարգերի մշակում:
  • Աշխատանքի անվտանգության կանոնների մշակում:

Պայմանագրային իրավունք (ներպետական և միջազգային առևտրային և ցանկացած այլ պայմանագրեր)

  • Բոլոր տեսակի ներպետական և միջազգային պայմանագրերի կազմում, վերանայում, բանակցություններ:
  • Առևտրային պայմանագրերի (մատակարարում, ներմուծման և արտահանման պայմանագրեր, ծառայությունների մատուցում, ֆրանչայզինգ և այլն) կազմում, վերանայում, բանակցություններ:
  • Անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության, գույքի օգտագործման և այլ պայմանագրերի մշակում:
  • Ծառայությունների մատուցման պայմանագրերի կազմում:
  • Տեղեկատվության չբացահայտման պայմանագրերի կազմում:
  • Դիստրիբյուտորական մատակարարման պայմանագրերի մշակում:
  • Առևտրի իրականացման վաճառատեղի տրամադրման պայմանագրերի մշակում:

Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն

  • Տարբեր տեսակի ստեղծագործությունների, այդ թվում` երաժշտական ստեղծագործությունների, համակարգչային ծրագրերի նկատմամբ հեղինակային իրավունքի պաշտպանության ապահովում:
  • Ապրանքային նշանների գրանցման, ներպետական և միջազգային իրավական պաշտպանության ապահովում:
  • Գրանցված ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման կամ նույնական ապրանքային նշանների օգտագործման կանխարգելում:
  • Հեղինակային իրավունքի օգտագործման, ապրանքային նշանի օգտագործման պայմանագրերի մշակում, վերանայում և բանակցություններ:
  • Ֆրանչայզինգի պայմանագրերի մշակում:
  • Ապրանքային նշանի իրավատեր չհանդիսացող անձանց կողմից ապրանքների ՀՀ ներմուծման և ՀՀ տարածքում իրացման առնչությամբ գրանցված ապրանքային:

Օտարերկրացի աշխատակիցների ներգրավման իրավական աջակցություն

  • Աշխատանքի թույլտվությունների տրամադրման հարթակում գործատուի և աշխատակիցների գրանցում:
  • Աշխատանքի թույլտվության դիմումների մշակում և ներկայացում:
  • Աշխատանքի թույլտվության տրամադրման վարչական վարույթում ներկայացուցչություն:
  • Աշխատանքի թույլտվությունների, ՀՀ-ում ժամանակավոր կացության քարտերի ստացում:
  • Օտարերկրացի աշխատակիցների հետ կնքվելիք աշխատանքային պամանագրերի նախագծերի մշակում:

Լիցենզավորման և թույլտվությունների ստացման իրավական ուղեկցում

  • Ցանկացած տեսակի լիցենզիաների (առողջապահության, կրթության, էներգետիկայի, շինարարության և այլ ոլորտներում) ստացման գործընթացի իրավական ուղեկցում:
  • Շինարարության և այլ թույլտվությունների ստացման իրավական ուղեկցում:
  • Լիցենզավորման վարչական վարույթներում ներկայացուցչություն, կայացված վարչական ակտերի բողոքարկում:

Պետական գնումներին մասնակցության իրավական ուղեկցում

  • Պետական գնումներին մասնակցության գործընթացի իրավական ուղեկցում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում:
  • Գնումների ոլորտի պայմանագրերի իրավական ռիսկերի վերլուծություն, բանակցությունների վարում:

Մրցակցության պաշտպանության օրենսդրության համապատասխանության գնահատում

  • Գերիշխող դիրք ունեցող և այլ իրավաբանական անձանց ընթացիկ գործունեության և նախատեսվող գործարքների` մրցակցության պաշտպանության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատում, ռիսկերի վերհանում և կանխարգելում:
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթում ներկայացուցչություն:
  • Համակենտրոնացումների հայտարարագրման գործընթացի իրավական ուղեկցում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմոմ և թույլտվությունների ստացում:

Հարկային, մրցակցության պաշտպանության, քաղաքաշինության և այլ ոլորտներին առնչվող վարչական վարույթներում ներկայացուցչություն, վարչական ակտերի բողոքարկում

  • Ցանկացած ոլորտում կայացված վարչական ակտերի (վարչական տույժ նշանակելու որոշումներ, հարկային ոլորտի վարչական ակտեր, լիցենզիաների տրամադրման մերժումներ, լիցենզիաների կասեցումներ և այլն) բողոքարկում:
  • Բողոքարկման վարչական վարույթներում ներկայացուցչություն:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչություն

  • Պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններում հաճախորդի շահերի ներկայացում, այդ թվում` հարկային մարմիններում, լիցենզավորող մարմիններում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում:
  • Իրավաբանական անձանց շահերի պաշտպանության նպատակով դիմումների, բողոքների, հարցումների ներկայացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ:

Պայմանագրերի կառավարում

  • Պայմանագրերի նախագծերի կազմում` հիմք ընդունելով կոնկրետ բիզնեսի կարիքներն ու առաջնահերթությունները:
  • Տիպային պայմանագրերի ձևանմուշների կազմում:
  • Տիպային պայմանագրերի ձևանմուշների հիման վրա առանձին պայմանագրերի կազմում:
  • Պայմանագրերի վերանայում, ռիսկերի, անբարենպաստ պայմանների առանձնացում և բանակցում:
  • Պայմանագրի կատարման վերահսկողություն` պայմանագրերի ստորագրման, ստորագրված օրինակների փոխանակման ապահովում:
  • Իրավաբանական անձի կողմից կնքված բոլոր պայմանագրերի հաշվառման և բնօրինակների պահպանման ապահովում:
  • Պայմանագրերի բնօրինակների թվայնացում:
  • Պայմանագրերի կարևոր ժամկետների (գործողության ժամկետներ, վճարման ժամկետներ, մատակարարման, ծառայությունների մատուցման և այլն) հաշվառում և պահպանման վերահսկողություն:
  • Պայմանագրային պայմանների պահպանման երաշխավորում:
  • Պայմանագրերի փոփոխությունների և լրացումների կառավարում:
  • Պայմանագրային վեճերի կանխարգելում կամ հաղթահարում վաղ փուլում:
  • Պայմանագրերի լուծման գործընթացի կազմակերպում և լուծման իրավական համապատասխանության ապահովում:
  • Պայմանագրերի պահպանություն պայմանագրերի կենտրոնացված և չարտոնված հասանելիությունը կանխված համակարգում:

Արտադրական, արտահանման և ներմուծման գործունեությամբ զբաղվող ընկերությունների իրավական աջակցության փաթեթ

  • 📌ԹԱՈՒԵՐ-ի փորձառու իրավաբանական թիմը մասնագիտացված է ներմուծման և արտահանման պայմանագրերի մշակման, ապրանքների արտադրության գործընթացի ամբողջական իրավական ուղեկցման հարաբերություններում: Արտադրական, արտահանման և ներմուծման գործունեությամբ զբաղվող ընկերությունների իրավական աջակցությունը ներառում է հետևյալ ծառայությունները. 

    1.    Պայմանագրային հարաբերություններ

    • Ապրանքների մատակարարման միջազգային պայմանագրերի մշակում, վերանայում և բանակցություններ:
    • Ապրանքների միջազգային մատակարարման նպատակով փոխադրման պայմանագրերի մշակում, վերանայում և բանակցություններ:
    • Մաքսային ձևակերպումների գործընթացի իրավական աջակցություն:
    • Ապրանքների միջազգային մատակարարումների գործընթացում բեռի ապահովագրության գործընթացի իրավական աջակցություն:

    2.    Աշխատանքային հարաբերությունների իրավական ուղեկցում

    • Արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի մշակում:
    • Ներքին կարգապահական, աշխատանքի անվտանգության կանոնների մշակում:
    • Լիակատար նյութական պատասխանատվության պայմանագրերի մշակում:

    3․    Լիցենզիաների և թույլտվությունների ստացման իրավական ուղեկցում

    • Արտադրության, ներմուծման և արտահանման գործընթացում անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների ստացման իրավական ուղեկցում:
    • Լիցենզավորող պետական մարմիններում ներկայացուցչություն:
    • Դիստրիբուցիոն պայմանագրերի կնքում, ներմուծվող ապրանքների գրանցված ապրանքային նշանների օգտագործման (այդ թվում՝ բացառիկության պայմանով) պայմանագրերի մշակում:

ՏՏ ոլորտի ընկերությունների իրավաբանական աջակցության փաթեթ

  • 📌 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը՝ իր գերարագ զարգացող բնույթով, շարունակաբար ծագող նոր ռիսկերով և մարտահրավերներով, իրավական առանձնահատուկ աջակցության կարիք ունի՝ հատկապես իրավական համապատասխանությունն ապահովելու, ռիսկերի մեղմացման, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համատեքստում։

    1. Ընկերության կորպորատիվ մոդելի ընտրություն և կորպորատիվ սպասարկում

    • Ընկերության հիմնադրում և կորպորատիվ կառավարման իրավական սպասարկում․ ընկերության հիմնադիր փաստաթղթերի կազմում, դուստր և կախյալ ընկերությունների հիմնադրում, ընկերության բաժնետերերի/մասնակիցների փոփոխության, մասնակիցների միջև շահույթի բաշխման պայմանագրային փաթեթների գրանցում:
    • Ոլորտային պետական աջակցության ծրագրերին համապատասխանության գնահատում և այդ ծրագրերից օգտվելու իրավական ուղեկցում:
    • ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության իրավական համապատասխանության գնահատում ՏՏ ոլորտի և ընդհանուր օրենսդրության պահանջներին:
    • ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցների բաժնետիրացման իրավական ուղեկցում:

     

    2 Մտավոր սեփականության իրավունքի (IP) պաշտպանություն և լիցենզավորում

    • Ոլորտային ընկերությունների ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների գրանցում, հեղինակային իրավունքների պաշտպանության ապահովում:
    • առևտրային գաղտնիք համարվող կամ այլ գաղտնի տեղեկատվության պաշտպանության ապահովման նպատակով համաձայնագրերի կազմում:
    • Աշխատանքային և ծառայությունների մատուցման հարաբերություններում ստեղծված ծրագրային ապահովման օբյեկտների հեղինակային իրավունքի պատկանելիության հարցի իրավական կարգավորում։

     

    3. ՏՏ ոլորտի պայմանագրերի կազմում

    • Ծրագրային ապահովման մշակման պայմանագրերի (SDA Agreement) պայմանագրերի մշակում և բանակցությունների վարում:
    • Ծառայությունների մատուցման պայմանագրերի (Service Level Agreements) և տեխնիկական առաջադրանքների (Terms of Service (ToS)) մշակում և բանակցությունների վարում:
    • Ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS Agreement), պլատֆորմը որպես ծառայություն (PaaS) և ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS) պայմանագրերի կազմում:
    • Օգտագործողին ծրագրային ապահովման օգտագործման լիցենզիայի տրամադրման (Software Licensing Agreement) պայմանագրերի մշակում և բանակցություններ:
    • Վերջնական օգտագործողի լիցենզիայի (End-User License Agreement) պայմանագրերի մշակում և բանակցություններ:
    • API լիցենզիայի պայմանագրերի մշակում և բանակցություններ:
    • Սպիտակ-բրենդ համաձայնագրերի (white-label agreement) մշակում և բանակցություններ:
    • Բաց կոդի համապատասխանության համաձայնագրերի (open-source compliance agreement) մշակում և բանակցություններ:
    • Վերավաճառքի և տարածման պայմանագրերի (Reseller and distribution agreements) մշակում և բանակցություններ։

     

    4. Անձնական տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության ապահովում

    • Անձնական տվյալների պաշտպանության ներպետական և միջազգային օրենսդրության և ստանդարտների համապատասխանության գնահատում:
    • Անձնական տվյալների պաշտպանության ապահովման կանոնակարգերի մշակում:
    • Կիբեռանվտանգության ապահովման կանոնակարգերի մշակում:
    • Կայքերի կամ հավելվածների օգտագործման պայմանների, ուղեցույցների, պատասխանատվության բացառման հայտարարությունների (liability disclaimers) մշակում:
    • Գաղտնիության և անձնական տվյալների մշակման համաձայնագրերի (data processing agreements (DPA)) մշակում:
    • Գաղտնիության քաղաքականությունների (Privacy policies) և կուքի քաղաքականությունների (Cookie policies) մշակում:

    5Գնումներին մասնակցության և գնումների ոլորտի պայմանագրերի կնքման իրավական ուղեկցում

    • Ոլորտային ընկերությունների՝ պետական գնումներին մասնակցության գործընթացի իրավական ուղեկցում:
    • Գնումների ոլորտի պայմանագրերի իրավական ռիսկերի վերլուծություն, բանակցությունների վարում:

     

    6․ Ընթացիկ իրավական սպասարկում

    • Ընկերության ընթացիկ գործունեության (աշխատանքային, պայմանագրային, կորպորատիվ և այլ հարաբերություններում) իրավական ապահովում:
    • Ոլորտային օրենսդրական փոփոխությունների մասին իրազեկման ապահովում:
    • Ամենամյա իրավական և համապատասխանության գնահատման աուդիտի և իրավական ռիսկերի վերլուծության ապահովում։

Կառուցապատման ոլորտի ընկերությունների իրավական աջակցության փաթեթ

  • 📌 Կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների իրավական աջակցության՝ ԹԱՈՒԵՐ-ի կողմից առաջարկվող փաթեթի նպատակը ոլորտային ընկերություններին իրավական ամբողջական մասնագիտացված ծառայություններ առաջարկելն է՝ ապահովելու համար իրավական համապատասխանությունը, իրավական ռիսկերի կառավարումը և կառուցապատման ոլորտում պայմանագրային կայունությունը։ Այս փաթեթը ներառում է․

     1 Լիցենզիաների և թույլտվությունների ստացման իրավական աջակցություն

    • Շինարարության թույլտվությունների և անհրաժեշտ լիցենզիաների ստացման իրավական ուղեկցում:
    • Շրջակա միջավայրի պաշտպանության և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության համապատասխանության ապահովում:
    • Կառուցապատման ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման իրավական համապատասխանության գնահատում, ռիսկերի վերհանում:

    2․ Պայմանագրերի մշակում, բանակցություններ և կառավարում

    • Հողամասերի գնման, վարձակալության պայմանագրերի մշակում, պայմանագրերի նախագծերի ուսումնասիրություն:
    • Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրերի նախագծերի մշակում և բանակցություններ:
    • Ծառայությունների մատուցման, ապրանքների մատակարարման, սարքավորումների, տեխնիկայի և անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի նախագծերի մշակում:
    • Պայմանագրերի բազայի վարում, պայմանագրերի կառավարում, ռիսկերի շարունակական վերլուծություն:

     

    3․ Աշխատանքային հարաբերությունների իրավական աջակցություն

    • Կառուցապատող ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի մշակում՝ ոլորտային առանձնահատկությունների հաշվառմամբ:
    • Աշխատանքի անվտանգության կանոնների մշակում:

    4 Կառուցապատման ոլորտի վեճերի լուծման իրավական աջակցություն

    • Բազմաբնակարան շենքերի հանձնումների ուշացման իրավական ռիսկերի վերլուծություն և կառավարում:
    • Կառուցապատման ոլորտի իրավական վեճերի լուծման աջակցություն և բանակցություններ:

Կրթական ոլորտի կազմակերպությունների իրավական աջակցության փաթեթ

  • 📌 ԹԱՈՒԵՐ ընկերությունը կրթական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների՝ մանկապարտեզների, նախադպրոցական ուսումնական այլ հաստատությունների, դպրոցների, նախնական մասնագիտական և բարձրագույն կրթության հաստատությունների և ուսումնական կենտրոնների համար առաջարկում է իրավական աջակցության առանձին փաթեթ՝ ապահովելու համար ոլորտային օրենսդրությանը համապատասխանությունը, սովորողների իրավունքների պաշտպանությունը և իրավական ռիսկերի զսպումը։ Փաթեթը ներառում է․ 

    1.    Լիցենզավորման և ակրեդիտավորման գործընթացի իրավական աջակցություն

    • Կրթական ոլորտի անհրաժեշտ լիցենզիաների ստացման փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում:
    • Նախադպրոցական ուսումնական հաստատությունների լիցենզիաների ստացման իրավական աջակցություն:
    • Լիցենզիաների ստացման դիմումների ներկայացում, լիցենզավորման վարույթում ներկայացուցչություն:

    2.    Աշխատանքային հարաբերությունների և աշխատակազմի կառավարման իրավական ուղեկցում

    • Ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատակազմի աշխատանքային պայմանագրերի մշակում:
    • Ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների, սովորողների, ծնողների հետ շփման կանոնակարգերի մշակում:
    • Աշխատանքի ընդունման, աշխատանքային պայմանագրերի լուծման, արձակուրդների տրամադրման վերաբերյալ գործատուի անհատական իրավական ակտերի մշակում:

     

    3.    Սովորողների հետ հարաբերությունների իրավական կարգավորում

    • Սովորողների (նրանց ծնողների) հետ կնքվելիք պայմանագրերի նախագծերի մշակում:
    • Սովորողների կարգապահական կանոնների մշակում:
    • Սովորողների կողմից կարգապահական կանոնների խախտման, վարձավճարների չվճարման կամ այլ հիմքերով կարգապահական պատաասխանատվության կիրառման, պայմանագրերի լուծման գործընթացի իրավական ուղեկցում:

    4.    Առևտրային, գնումների կազմակերպման հարաբերությունների իրավական ուղեկցում

    • Ուսումնական նյութերի, դասագրքերի և այլ պարագաների ձեռքբերման պայմանագրերի մշակում:
    • Գնումների գործընթացի կազմակերպում:
    • Կրթական հաստատության կարիքների համար ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման պայմանագրերի մշակում:

    5.    Իրավական համապատասխանության ապահովում

    • Անձնական տվյալների մշակման ապահովում օրենսդրական պահանջներին համապատասխան:
    • Կրթական ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության պարբերական ստուգում, առկա ռիսկերի վերհանում և կանխարգելում:

Առողջապահական ոլորտի կազմակերպությունների իրավական աջակցության փաթեթ

  • 🏥 📌 Առողջապահության ոլորտի օրենսդրության առանձնահատկություններին խորապես տիրապետող մեր պրոֆեսիոնալ իրավաբանական թիմն ամբողջական իրավական սպասարկման ծառայություններ է առաջարկում բժշկական հաստատությունների, կլինիկաների, դեղատնային գործունեություն, դեղերի ներմուծում և մեծածած վաճառք իրականացնող կազմակերպությունների, լաբորատորիաների և առողջապահական ոլորտի այլ կազմակերպությունների համար: Առողջապահական ոլորտի իրավական աջակցության փաթեթը ներառում է.

    1.    Լիցենզիաների ստացման և սերտիֆիկացման իրավական ուղեկցում

    • Բժշկական հաստատությունների, դեղատների և առողջապահական ոլորտի այլ կազմակերպությունների լիցենզավորման գործընթացի իրավական ուղեկցում (փաստաթղթերի փաթեթի կազմում և ներկայացում, վարչական վարույթում ներկայացուցչություն):
    • ՀՀ ներմուծվող դեղերի, բժշկական սարքավորումների սերտիֆիկացման իրավական աջակցություն:

     

    2.    Աշխատանքային հարաբերությունների իրավական ուղեկցում

    • Բժիշկների, բուժքույրերի և առողջապահական ոլորտի այլ աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի կազմում` ոլորտային առանձնահատկությունների հաշվառմամբ:
    • Բժշկական էթիկայի և գաղտնիության համաձայնագրերրի մշակում աշխատակիցների հետ:
    • Բժշկական սխալների կանխարգելման քաղաքականությունների մշակում:

     

    3.    Պացիենտների անձնական տվյալների պաշտպանության իրավական ապահովում

    • Պացիենտների անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունների մշակում:
    • Պացիենտի կողմից իր տվյալների մշակման գիտակցված համաձայնությունների նախագծերի մշակում:
    • Բժշկական փաստաթղթերի մշակման ու պահպանության կանոնակարգերի մշակում` անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանմամբ:

     

    4.    Պայմանագրերի նախագծերի մշակում

    • Բժշկական սարքավորումների, դեղամիջոցների ձեռքբերման պայմանագրերի մշակում:
    • Դեղամիջոցների ձեռքբերման, մեծածած առուվաճառքի պայմանագրերի կազմում:
    • Բժշկական սարքավորումների լիզինգի պայմանագրերի:
    • Լաբորատորիաների և դիագնոստիկ կենտրոնների ծառայությունների մատուցման պայմանագրերի մշակում:
Регистрация юридических лиц в Армении

Իրավաբանական խորհրդատվական ծառայություններ և խորհրդատվություն Հայաստանում

Թաուերն առաջարկում է իրավաբանական խորհրդատվական ծառայություններ և իրավաբանական խորհրդատվություն Հայաստանում:
Առևտրային ոլորտում Հայաստանի օրենքները միշտ չէ, որ հեշտ է հասկանալ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների համար:

Թաուերը փորձառու է Հայաստանում օրենքների և իրավական ակտերի նախագծերի վերլուծության մեջ և կարող է տալ իր քննադատական ​​և անկախ կարծիքը դրանց վերաբերյալ: Մեր իրավաբանական թիմը տրամադրում է խորհրդատվական ծառայություններ, ներկայացնում և պաշտպանում է հաճախորդների շահերը պետական ​​մարմիններում:

Legal Consulting and Legal Expertise in Armenia

Օրենքներ և իրավական ակտերի նախագծեր Հայաստանում

Թաուերի իրավաբանները նաև փորձառու են միջազգային առևտրի և հարկային իրավունքի ոլորտում առկա խնդրահարույց հարցերի վերլուծության մեջ:

Թաուերը հաճախորդներին կտրամադրի կիրառելի օրենքների ամփոփագրեր՝ նրանց իրավական հարցերը պարզ և գործնական ձևով լուծելու համար: Ի լրումն, ցանկացած իրավական իրավիճակի կամ հարցի հետ կապված, կարող են պահանջվել ուսումնասիրել և/կամ վերանայել մի քանի առնչվող օրենքներ: Յուրաքանչյուր հարց պետք է վերլուծվի ինչպես առանձին, այնպես էլ այլ համապատասխան օրենքների համատեքստում՝ հստակ և գործնական լուծում մշակելու համար: Tower-ը կարող է օգնել միջազգային ներդրողներին Հայաստանում բիզնես գրանցելու պահից և այնուհետև կարող է շարունակական իրավաբանական խորհրդատվություն տրամադրել բիզնեսի գործարկումից հետո:

 

 

Մեր ծառայությունները